19:50  ,  10 հուլիսի, 2014

«Միկան» եւս դուրս մնաց Եվրոպայի լիգայից

Երեւանի «Միկան» եւս հրաժեշտ տվեց Եվրոպայի լիգային: Որակավորման առաջին փուլում «Միկան» երկու հանդիպումների արդյունքում տանուլ տվեց Խորվաթիայի «Սպլիտին»: Երեւանում կայացած պատասխան խաղում «Միկան» հաղթում էր մինչեւ 88-րդ րոպեն, սակայն վերջնամասում գնդակ բաց թողեց՝ 1:1: Խորվաթիայում կայացած առաջին խաղում հայկական ակումբը պարտվել էր 0:2 հաշվով:

Ավելի վաղ Եվրոպայի լիգայից դուրս էին մնացել նաեւ Երեւանի «Փյունիկն» ու Գյումրիի «Շիրակը»:

Եվրոպայի լիգա. որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Միկա» - «Սլիտ»՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 0:2)

Սարգիս Կարապետյան, 45+1 - Մատե Բիլիչ, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով