19:29  ,  10 հուլիսի, 2014

Սամիր Նասրին 5 տարվա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթիի» հետ

Ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին նոր պայմանագիր է կնքել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ: 27-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբում կխաղա մինչեւ 2019 թվականը, հայտնում է թիմի կայքը: Նասրիի աշխատավարձը կկրճատվի շաբաթական 50 հազար եվրոյով: 200 հազարի փոխարեն նա կստանա 150 հազար եվրո: Դա կապված է «Մանչեսթեր Սիթիի» կողմից ֆինանսական ֆեյր-փլեյի խախտման եւ ՈւԵՖԱ-ի հնարավոր պատժամիջոցների հետ: Սպասվում է, որ ակումբը տարբերությունը Նասրիին կփոխհատուցի բոնուսների տեսքով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Նասրիին չէր ընդգրկել թիմի կազմում, եւ նա բաց թողեց աշխարհի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում