19:09  ,  10 հուլիսի, 2014

ՖԻՖԱ-ն անփոփոխ թողեց Լուիս Սուարեսի որակազրկումը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան քննարկել է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկման բողոքարկումը եւ ոչ մի փոփոխություն չի կատարել՝ ուժի մեջ թողնելով ազգային հավաքականի 9 հանդիպումներին չմասնակցելու եւ չորս ամսով ֆուտբոլից հեռացնելու պատժամիջոցը, հաղորում է ՖԻՖԱ-ի կայքը: Սուարեսը կվճարի նաեւ 82 հազար եվրո տուգանքը:

Սիարեսը ՖԻՖԱ-ի որոշումը կարող է վիճարկել նաեւ Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում Սուարեսը կծել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Լյելինիի ուսը: Հետագայում Սուարեսը ներողություն խնդրեց արածի համար, իսկ Կյելինին հայտարարեց, որ ՖԻՖԱ-ի որոշումը չափազանց խիստ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով