17:39  ,  10 հուլիսի, 2014

Ալեքսիս Սանչեսը բուժզննում է անցնում «Արսենալում»

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը ժամանել է Լոնդոն՝ «Արսենալում» բուժզննում անցնելու համար, գրում է Mundo Deportivo-ն:

Առաջիկայում անգլիական ակումբը պաշտոնապես կհայտարարի 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մասին: Սանչեսի տրանսֆերը կկազմի 40 միլիոն եվրո։

Ալեքսիս Սանչեսը 2011-ին իտալական «Ուդինեզեից» է տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում մասնակցել է Իսպանիայի նախորդ առաջնության 34 խաղի՝ խփելով 19 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում