16:20  ,  10 հուլիսի, 2014

Եվրոպայի լիգա. «Փյունիկի» մեկնարկային կազմը

Երեւանի «Փյունիկը» ղազախական «Աստանայի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հանդես կգա հետեւյալ մեկնարկային կազմով.

«Փյունիկ». Ալբերտ Օհանյան, Գրիգոր Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Գոռ Մալաքյան, Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Աղվան Պապիկյան, Ռազմիկ Հակոբյան:

Խաղը կկայանա հուլիսի 10-ին Աստանայում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 17:00-ին: Երեւանում «Փյունիկը» պարտվել է 1:4 հաշվով: Խաղի հեռարձակումը կարող եք դիտել kazsporttv.kz կայքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով