15:06  ,  10 հուլիսի, 2014

Գազաեւը գլխավորեց «Ակտոբեն»

Ռուս մասնագետ Վլադիմիր Գազաեւը պաշտոնապես նշանակվել է ֆուտբոլի Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեի» գլխավոր մարզիչ, հաղորդում է sports.kz-ն:

Հուլիսի 10-ին 33-ամյա մարզիչը ներկայացվել է «Ակտոբեի» ֆուտբոլիստներին: Վլադիմիր Գազաեւը 2011-ին նշանակվել էր Վլադիկավկազի «Ալանիայի» գլխավոր մարզիչ՝ աշխատելով 3 մրցաշրջան: Նրա գլխավորությամբ «Ալանիան» նվաճեց ռուսական Պրեմյեր լիգայի ուղեգիր, իսկ հետո լքեց ուղեժագույնների լիգան:

Հիշեցնենք, որ «Ակտոբեում» են խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին ու Ռոբերտ Արզումանյանը, ով 2014-ի դեկտեմբերին տեղափոխվելու է Պերմի «Ամկար»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում