14:50  ,  10 հուլիսի, 2014

Պաշտոնական. Նորայր Ասլանյանը տեղափոխվեց «Ալմերե Սիթի»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը տեղափոխվել է «Ալմերե Սիթի», որը հանդես է գալիս Հոլանդիայի առաջին լիգայում:

Հոլանդական ակումբը վարձակալել է «Վիլլեմ Երկրորդի» 23-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է «Ալմերե Սիթիի» կայքը:

Նորայր Ասլանյանը 2013-ից էր խաղում «Վիլլեմ Երկրորդում», որն այս տարի նվաճել էր Հոլանդիայի ուժեղագույնների լիգայի ուղեգիր: «Ալմերե Սիթին» առաջնությունն ավարտել էր 18-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով