13:50  ,  10 հուլիսի, 2014

Պատգամավորը ներողություն է հայտնել Բրազիլիա - Գերմանիա խաղի ժամանակ Հիտլերի մասին գրառման համար

Մալայզիացի քաղաքական գործիչ Բունգ Մոհտիրը ներողություն է հայտնել Բրազիլիա – Գերմանիա (1:7) ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղի ժամանակ Twitter-ում կատարած գրառման համար: Բրազիլացիների խայտառակ պարտությունից հետո պատգամավորը գրել էր. «Հիանալի է: Բրավո: Կեցցե Հիտլերը»:

Այժմ Մոհտիրը ներողություն է հայտնել. «Գերմանացիների խելահեղ հաղթանակից հետո ես ինձ թույլ տվեցի հայտարարություն, որը ցավ պատճառեց Գերմանիային: Ներողություն եմ հայտնում»,- նշել է պատգամավորը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով