13:25  ,  10 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Արգենտինայի դեմ խաղից հետո Ռոբենը մոտեցել է լացող որդուն

Հոլանդիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում արգենտինացիներից կրած պարտությունից հետո մոտեցել է տրիբունայում գտնվող փոքրիկ որդուն, ով չի ցանկացել գնալ հոր մոտ:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում կայանալիք եզրափակիչում կհանդիպի Գերմանիայի թիմին: Հոլանդացիները Բրազիլիայի հետ կպայքարեն բրոնզե մեդալի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում