12:05  ,  10 հուլիսի, 2014

Բելգիացի երկրպագուհին մոդելի աշխատանք է ստացել ԱԱ-2014-ի շնորհիվ (ֆոտո)

Բելգիայի հավաքականի երկրպագուհի Ակսել Դեսպիգելերեն Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շնորհիվ պայմանագիր է կնքել մոդելային գործակալության հետ, տեղեկացնում է Yahoo! Sport-ը:

19-ամյա աղջկան ֆոտոլրագրողները լուսանկարել են Բելգիայի եւ Ռուսաստանի միջեւ ԱԱ-2014-ի երկրորդ տուրի խաղի ժամանակ: Այդ լուսանկարը հայտնվել է սոցիալական ցանցերում ու տարբեր թերթերում: Դրանից հետո Ակսելը Facebook-ում բացել է էջ, որի միջոցով մոդելային գործակալությունը կապ է հաստատել նրա հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով