02:54  ,  10 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Սերխիո Ռոմերոն՝ Հոլանդիա - Արգենտինա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հոլանդիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Մոնակոյի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը:

Հոլանդացիների դեմ հաղթական խաղում Ռոմերոն 120 րոպեի ընթացքում անառիկ պահեց սեփական դարպասը, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ հետ մղեց եվրոպացիների չորս հարվածներից երկուսը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում կայանալիք եզրափակիչում արգենտինացիները մրցելու են աշխարհի եռակի չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով