01:01  ,  10 հուլիսի, 2014

Մեսին շրջանցեց Մարադոնային

Կատալոնական «Բարսելանայի» հարձակվող Լիոնել Մեսին Դիեգո Մարադոնային շրջանցեց Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի ցուցանիշով, փոխանցում է Daily Mail-ը:

Հոլանդացիների դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մրցավեճում Արգենտինայի հավաքականի ավագը 92-րդ խաղն է անցկացնում ազգային թիմում: Լեգենդար Մարադոնան Արգենտինայի հավաքականի կազմում խաղացել է 91 անգամ:

27-ամյա Մեսին ավելի արդյունավետ է գործում հավաքականում, որի կազմում նրա միջին արդյունավետությունը կազմել է 0,47 գոլ: Մարադոնայի մոտ այդ ցուցանիշը եղել է 0,37 գոլ մեկ խաղում: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրն ազգային թիմում խփել է 42 գոլ, իսկ աշխարհի 1986թ. չեմպիոն Մարադոնան աչքի է ընկել 34 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով