23:23  ,  9 հուլիսի, 2014

Մաուրո Գեւգեոզյանը գոլ է խփել «Ալիանսայի» կազմում

Լիմայի «Ալիանսան» հուլիսի 9-ին ընկերական խաղ է անցկացրել ֆուտբոլի Պերուի մինչեւ 20 տարեկանների հավաքականի հետ:

«Ալիանսան» առավելության է հասել 3:1 հաշվով: Լիմայի թիմի գոլերից մեկը խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, տեղեկացնում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ վերջերս «Ալյանսան» մեկ տարով երկարաձգել է ուրուգվայական «Նասիոնալի» 28-ամյա հարձակվողի վարձակալության ժամկետը: Հայաստանի հավաքականի նորեկը «Ալյանսայում» կխաղա մինչեւ 2015-ի հունիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում