Կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստները մեծ դերասաններ են: Հարված ստացած ֆուտբոլիստները սիրում են ընկնել խոտածածկին՝ ցույց տալով շոու:
Այս մասին հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով GOBrasil հաղորդման եթերում խոսել է ֆուտբոլի մասին:
Արթուր, դուք, ինչպես ցանկացած հայտնի մարզիկ, երեւի մի օր ցանկացել եք դառնալ ֆուտբոլիստ: Բացի այդ, դուք Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայրենակիցն եք: Նրա հետ կապ պահպանո՞ւմ եք:
Այո, ես ֆուտբոլի մեծ սիրահար եմ: Հետեւում եմ Մխիթարյանի ելույթներին: Նրա հետ կապ պահպանում ենք:
Ֆուտբոլ խաղալիս ո՞ր դիրքում եք հանդես գալիս:
Իհարկե, հարձակման գծում:
Արթուր, ֆուտբոլում շատ են խախտումները: Ըստ Ձեզ՝ ֆուտբոլն ավելի՞ կոպիտ մարզաձեւ է, քան բռնցքամարտը:
Սպորտը միշտ կոպիտ է: Միանշանակ, ֆուտբոլը ձեզ համար շախմատ չէ: Թե՛ ֆուտբոլում, թե՛ բռնցքամարտում ընթանում է թեժ պայքար: Կոշտ պայքարը ֆուտբոլի մի մասն է դարձել: Իհարկե, ես նկատի չունեմ Նեյմարի վնասվածքի դրվագը: Նման վնասվածքները հազվադեպ են ֆուտբոլում: Կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստները մեծ դերասաններ են: Հարված ստացած ֆուտբոլիստները սիրում են ընկնել խոտածածկին՝ ցույց տալով շոու:
Իսկ ո՞վ է ամենալավը խաղում Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:
Մեսին: Նեյմարը նույնպես լավն էր, սակայն նա Մեսի չէ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում