22:27  ,  9 հուլիսի, 2014

Հովհաննես Համբարձումյանը գրավել է ադրբեջանական ակումբի դարպասը

Մակեդոնական «Վարդարը» հուլիսի 9-ին ընկերական խաղում ուժերը չափել է ադրբեջանական «Սիմուրքի» հետ: Սլովակիայում կայացած խաղում գրանցվել է 2:2 հաշիվը:

«Վարդարի» առաջին գոլը խաղի սկզբնամասում խփել է Երեւանի «Բանանցի» նախկին ավագ Հովհաննես Համբարձումյանը: «Վարդարի» մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցել է նաեւ Արտակ Դաշյանը, ով նորամուտն է նշել մակեդոնական ակումբի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում