22:40  ,  9 հուլիսի, 2014

«Ռեալը» հաջորդ շաբաթ կներկայացնի Տոնի Կրոսին

Մադրիդի «Ռեալը» վերջնական փոխհամաձայնության է եկել Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տոնի Կրոսի տեղափոխության հարցում:

Marca-ի համաձայն՝ Արքայական ակումբը 24-ամյա գերմանացուն կներկայացնի հաջորդ շաբաթ՝ Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո: Կրոսը «Ռեալի» հետ կկնքի 6 տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով: Նրա տրանսֆերը կկազմի 25 միլիոն եվրո՝ գումարած լրացուցիչ բոնուսներ: 

Գերմանիայի ավարտված առաջնության 29 խաղերում Կրոսը խփել է 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում