22:07  ,  9 հուլիսի, 2014

Ալվարո Մորատա. «Յուվենտուս» տեղափոխությունը նոր մարտահրավեր է ինձ համար

Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխության մասին: 21-ամյա հարձակվողն այս շաբաթ կմեկնի Թուրին, որտեղ 4 տարվա պայմանագիր կկնքի Իտալիայի չեմպիոնի հետ:

«Երջանիկ եմ, որ տեղափոխվում եմ «Յուվենտուս»: Դա նոր մարտահրավեր է ինձ համար»,- Մորատայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Իսպանիայի ավարտված առաջնությունում Ալվարո Մորատան մասնակցել է 23 խաղի, դարձել է 8 գոլի հեղինակ: Նրան ձեռք բերելու համար թուրինցիները կվճարեն 22 միլիոն եվրո, սակայն «Ռեալը» կունենա հարձակվողին վերադարձնելու հնարավորություն: Իսպանացուն ցանկանում էին գնել նաեւ իսպանական «Վիլյառեալն» ու գերմանական «Վոլֆսբուրգը»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում