09:09  ,  10 հուլիսի, 2014

Ռոբերտ Լեւանդովսկի. «Բավարիայում» կարող եմ դառնալ ավելի լավը

Անհամբերությամբ եմ սպասում նոր մրցաշրջանի մեկնարկին, ասել է Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով հուլիսի 9-ին պաշտոնապես ներկայացվել էր որպես Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ՝ անցկացնելով առաջին մարզումը:

«Ինձ հիանալի եմ զգում: Արձակուրդս լավ անցավ եւ նորից ունեմ շատ էներգիա: Անհամբերությամբ եմ սպասում նոր մրցաշրջանի մեկնարկին: «Բավարիան» ամբիցիոզ ակումբ է, որն իր առջեւ դնում է ամենաբարդ նպատակները: Պետք է կատարել մեծ աշխատանք:

Դորտմունդում 4 տարի անցկացնելուց հետո եկել է հաջորդ քայլը կատերելու ժամանակը: Գիտեմ, որ «Բավարիայում» կարող եմ դառնալ ավելի լավը»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է «Բավարիայի» կայքը:

Հիշեցնենք, որ 25-ամյա Լեւանդովսկին ազատ խաղացողի կարգավիճակով է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Բավարիա», որի կազմում կխաղա 9 համարի մարզաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում