21:48  ,  9 հուլիսի, 2014

Մայք Թայսոնը պաշտպանել է Լուիս Սուարեսին

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը պաշտպանել է անգլիական «Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին, ով ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղում Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար որակազրկվել էր 4 ամսով: 

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը նույնպես մեկ անգամ հայտնվել է նմանատիպ իրավիճակում, երբ 1998-ին ռինգում կծել էր լեգենդար Էվանդեր Հոլիֆիլդի ականջը:

«Ես հասկանում եմ Սուարեսին: Նրա ուղեղը մթագնել էր, այդպես երբեմն լինում է: Այդպիսի պահերին արյունը եռում է երակներում, եւ դու քեզ դրսեւորում ես ոչ բանական կերպով՝ դառնալով այլ մարդ»,- Թայսոնի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով