21:27  ,  9 հուլիսի, 2014

«Տուր դը Ֆրանս». Բոմը հաղթեց 5-րդ փուլում, գործող չեմպիոնը լքում է պայքարը

«Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի 5-րդ փուլում հաղթեց հոլանդացի Լարս Բոմը:

Դանիացի Յակոբ Ֆուլսանը երկրորդն էր, իսկ իտալացի Վինչենցո Նիբալին գրավեց երրորդ տեղը:

«Տուր դը Ֆրանսի» գործող չեմպիոն Քրիստոֆեր Ֆրումը 85-րդ կմ-ին ընկավ՝ վնասելով աջ ձեռքը: 29-ամյա բրիտանացին հրաժարվեց հետագա պայքարից:

«Տուր դը Ֆրանս-2014», 5-րդ փուլ 

Իպր, ԲելգիաԱրենբերգ, Ֆրանսիա

155,5 կմ

1. Լարս Բոմ (Հոլանդիա, Belkin) – 3.18,35
2. Յակոբ Ֆուլսան (Դանիա, «Աստանա») – 0,19
3. Վինչենցո Նիբալի (Իտալիա, «Աստանա») – նույն ժամանակը
4. Պետեր Սագան (Սլովակիա, Cannondale) – 1,01
5. Ֆաբիան Կանչելերա (Շվեյցարիա, Trek)...

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս