20:01  ,  9 հուլիսի, 2014

«Աստանայի» մարզիչ. «Փյունիկն» ունի բավականաչափ ուժեղ կողմեր

Ղազախական «Աստանայի» գլխավոր մարզիչ Ստանիմիր Ստոյլովը խոսել է Երեւանի «Փյունիկի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի մասին:

«Կարեւոր է, որ մեր տղաները մոռանան առաջին խաղի արդյունքը: Վաղը կլինի նոր հանդիպում: Եթե հույսներս դնենք առաջին խաղում ստացած առավելության վրա, ապա կարող ենք ունենալ խնդիրներ: Պետք է խաղադաշտում ներդնել բոլոր ուժերը:

Հայկական թիմն ունի բավականաչափ ուժեղ կողմեր: «Փյունիկը» երիտասարդ թիմ է, որը խաղում է կոմբինացիոն ֆուտբոլ: Եթե մենք խաղանք մեր ֆուտբոլը եւ գտնենք մրցակցի թույլ կողմերը, ապա կունենանք բոլոր շանսերը վաղվա խաղում հաջողության հասնելու համար»,- Ստոյլովի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

Հիշեցնենք, որ Երեւանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:4 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Աստանայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով