19:42  ,  9 հուլիսի, 2014

«Չելսին» ձեռք բերեց «Հայդուկի» 19-ամյա ֆուտբոլիստին

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է խորվաթական «Հայդուկի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչին ձեռք բերելու մասին:

Գործարքի մասնրամասները չեն հրապարակվում: 19-ամյա Պաշալիչը հանդես է գալիս Խորվաթիայի երիտասարդական հավաքականում եւ ԱԱ-2014-ից առաջ ընդգրկվել էր ազգային թիմի ընդլայնված ցուցակում:

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Հայդուկի» կազմում մասնակցել է 36 խաղի՝ դառնալով 11 գելի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում