19:24  ,  9 հուլիսի, 2014

Սարգիս Հովսեփյանը հավատում է հրաշքի

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, անդրադառնալով ղազախական «Աստանայի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղին, նշել է, որ հավատում է հրաշքի: Երեւանում կայացած առաջին խաղում «Աստանան» հաղթել է 4:1 հաշվով:

«Եթե քո առջեւ դուռ են փակում, ապա պետք է հարգանք թողնել: Պարտվում են բոլորը, սակայն պետք է պարտվել այնպես, որպեսզի մրցակիցը հարգի քեզ: Հասկանում ենք, որ բարդ խաղ է լինելու, քանի որ մրցակիցն ունի ուժեղ ու որակյալ ֆուտբոլիստներ: Մեր թիմում խաղում են երիտասարդ ու հեռանկարային խաղացողներ, ովքեր դուրս կգան խաղադաշտ՝ ներդնելով բոլոր ուժերը:

Հրաշքի հավատում եմ: Եթե չհատավանք հրաշքների, ապա ինչպես ապրենք այսքան թեթեւ ու հետաքրքիր: Մեզ համար կարեւոր է գոլ խփել եւ անառիկ պահել մեր դարպասը: Տեսնենք, թե ինչ կստացվի: Իմ ֆուտբոլիստներն արդեն մոռացել են երեւանյան պարտությունը»,- Հովսեփյանի խոսքը մեջբերում է vesti.kz-ն:

«Աստանա» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Ղազախստանի մայրաքաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս