14:36  ,  8 հուլիսի, 2014

Նանջինգ-2014. Հայաստանի բոլոր օլիմպիականները

Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է օգոստոսի 16-ից 28-ը Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք 2-րդ ամառային օլիմպիական պատանեկան խաղերին մասնակցելու իրավունք նվաճած Հայաստանի մարզիկների անվանացանկը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Պայքարն կմասնակցեն ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ Մաթեւոսյանը (54 կգ), Սարգիս Հովսեփյանը (76 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (58 կգ), ծանրորդներ Հակոբ Մկրտչյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+ 85 կգ), Սոնա Պողոսյանը (63 կգ), սպորտային մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը, լողորդ Վահան Մխիթարյանը (50 մ, 100 մ ազատ լողաոճ  եւ 50 մ  բատերֆլայ), աշտարակացատկորդ Լեւ Սարգսյանը, բռնցքամարտիկներ Նարեկ Մանասյանը (81 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), հրաձիգներ Հրաչյա Բաբայանը (օդամղիչ հրացան, 10մ), Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ, 10 մ) եւ ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը (66 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում