13:08  ,  26 հունիսի, 2014

Վլադիմիր Կլիչկո. Եթե մրցակիցը կծի ինձ, կկոտրեմ նրա ատամները

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն Sovsport-ին տված հարցազրույցում խոսել է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին, ինչպես նաեւ անդրադարձել անգլիական «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ կապված միջադեպին։

«Դիտում եմ աշխարհի առաջնությունը եւ երկրպագում Գերմանիայի հավաքականին։ Ծանոթ եմ շատ գերմանացի ֆուտբոլիստների հետ, այդ պատճառով նրանց հաջողություն եմ մաղթում։

Տեսել եմ, թե ինչպես է Սուարեսը կծում Կյելինիին։ Սարսափելի է։ Այդպիսի բան տեղի է ունեցել նաեւ բռնցքամարտում, երբ Մայք Թայսոնը գրեթե պոկեց Էվանդեր Հոլիֆիլդի ականջը։ Բայց, որ այսպիսի բան տեղի ունենա ֆուտբոլում...

Եթե մրցակիցը կծի ինձ, կկոտրեմ նրա ատամները։ Դա կանեմ մեկ հարվածով»,- ասել է ուկրաինացի բռնցքամարտիկը։

Հիշեցնենք, որ իտալացիների դեմ խաղում Սուարեսը կծել էր Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելնիի ուսը, ինչ պատճառով ուրուգվայցուն սպառնում է մինչեւ երկու տարվա որակազրկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում