23:50  ,  13 մայիսի, 2012

«Ռեալն» Իսպանիայի առաջնության ռեկորդ սահմանեց

Պրիմերայի վերջին՝ 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով հաղթեց «Մալյորկային» եւ, վաստակելով 100 միավոր, սահմանեց Իսպանիայի առաջնության ռեկորդ: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Բարսելոնային»: 2009/10 մրցաշրջանում կատալոնացիներն առաջնությունն ավարտել էին 99 միավորով:

Վերջին տուրում «Ռեալի» կազմում երկու գոլ խփեց Մեսութ Օզիլը, ով Արքայական ակումբի կազմում առաջին անգամ դարձավ դուբլի հեղինակ: «Ռեալից» աչքի ընկան նաեւ Կարիմ Բենզեման ու Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին իր 46-րդ գոլը խփեց Պրիմերայի ավարտված առաջնությունում: Ռմբարկուների ցուցակը գլխավորող «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին դարձել է 50 գոլի հեղինակ:

Իսպանիայի առաջնություն. 38-րդ տուր

«Ռեալ» - «Մալյորկա»՝ 4:1

Ռոնալդու, 19, Բենզեմա, 23, Օզիլ, 49, 58 – Կաստրո, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով