21:14  ,  28 մայիսի, 2014

US Weekly. Վլադիմիր Կլիչկոն հայր կդառնա

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում չորս վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի եւ Հայդեն Պանետյերին սպասում են առաջնեկին, փոխանցում է US Weekly-ն։

«Հայդենը հաստատ հղի է»,- նշում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ զույգը հանդիպում է 2009 թվականից։ Կլիչկոյի եւ Պանետյերի նշանադրությունը կայացել էր 2013 թվականի աշնանը։ Զույգը մտադիր էր ամուսնանալ 2014 թվականի առմանը, սակայն հարսանիքը հետաձգելու որոշում էին կայացրել Ուկրաինայում քաղաքական ոչ կայուն իրավիճակի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում