23:30  ,  18 մայիսի, 2014

Սերգեյ Ռեբրովը՝ Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ

Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Ռեբրովը պաշտոնապես գլխավորել է Կիեւի «Դինամոն», հայտնում է ակումբի կայքը:

Օլեգ Բլոխինի հեռացումից հետո 39-ամյա Ռեբրովը նշանակվել էր «Դինամոյի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար:

Օրեր առաջ դինամոյականները դարձել էին Ուկրաինայի գավաթակիր՝ հաղթելով Դոնեցկի «Շախտյորին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում