13:40  ,  10 մայիսի, 2014

ՄՕԿ-ը խուճապի մեջ է. Ռիո-2016-ի տապալման դեպքում դիտարկվում է Լոնդոնի տարբերակը

Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնյաները գաղտնի բանակցել են 2012թ. ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Լոնդոնի ներկայացուցիչների հետ 2016թ. Խաղերը Ռիո դե Ժանեյրոյում տապալվելու դեպքում այն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացնելու հնարավորությունը, հաղորդում է Тhe Evening Standard-ը:

Հարցման նպատակը եղել է Լոնդոնի օլիմպիական կառույցների եւ ենթակառուցվածքի պատրաստ լինելու աստիճանը պարզելը: 2012թ. Խաղերից հետո Լոնդոնի որոշ օլիմպիական կառույցներ ապամոնտաժվել են, մի քանիսը անցել են ոչ մարզական, հանրային նպատակների սպասարկման:

ՄՕԿ-ում խուճապային տրամադրություններ են: Խաղերի մեկնարկին մնացել է մոտ երկու տարի, սակայն աշխատանքների հսկայական մասը դեռ չի կատարվել: ՄՕԿ-ի փոխնախագահ Ջոն Քոութսը ավելի վաղ նշել էր, որ Ռիո Դե Ժանեյրոյի Խաղերի նախապատրաստական փուլը վատագույնն է օլիմպիական պատմության մեջ: Կատարվել է աշխատանքի 10 տոկոսը: 2004թ. Խաղերի մեկնարկից երկու տարի առաջ Աթենքը կատարել էր աշխատանքի 40 տոկոսը, իսկ Լոնդոնը մեկնարկից երկու տարի առաջ՝ 60 տոկոսը:

Սակայն Խաղերի տեղափոխման մասին ՄՕԿ-ը հրապարակային երբեք չի ակնարկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում