Language: Հայերեն
  • Русский
  • English
SPORT STYLE
  • Մամուլ
  • Տեսանյութեր
  • Լուսանկարներ
  • Լրահոս
  • Լոնդոն 2012
  • Ստամբուլ 2012
  • Ֆուտբոլ
    • Ազգային առաջնություններ
    • Եվրոպայի լիգա
    • Չեմպիոնների լիգա
    • Հայկական ֆուտբոլ
    • Եվրո-2012
  • Շախմատ
    • Մրցաշարեր
    • Լեւոն Արոնյան
  • Բռնցքամարտ
    • Պրոֆեսիոնալ
    • Սիրողական
  • Բասկետբոլ
  • Ավտոմոտոսպորտ
    • MotoGP
    • Ավտոարշավ
    • Ֆորմուլա-1
  • Թենիս
  • Այլ մարզաձեւեր
    • Աթլետիկա
    • Արեւելյան մարտարվեստներ
    • Բադմինտոն
    • Բազկամարտ
    • Էքստրեմալ մարզաձեւեր
    • Ըմբշամարտ
    • Թիավարություն
    • Հանդբոլ
    • Հեծանվասպորտ
    • Հոկեյ
    • Հրաձգություն
    • Ձիասպորտ
    • Ձմեռային մարզաձեւեր
    • Ձյուդո
    • Մականախաղ
    • Մարմնամարզություն
    • Նետաձգություն
    • Ծանրամարտ
    • Սամբո
    • Սեղանի թենիս
    • Սպորտային պարեր
    • Սուսերամարտ
    • Վոլեյբոլ
    • Ջրային մարզաձեւեր
    • Ռեգբի
    • Ֆուտզալ
    • Ֆիթնես | Բոդիբիլդինգ
    • Գեղասահք
18:58  AMT,  10 մայիսի, 2012

Արթուր Աբրահամ. Ներքին Չարբախը դարձնելու եմ մշակութային կենտրոն

Ես իմ Երեւանը, մասնավորապես իմ ծննդավայրը` Ներքին Չարբախը շատ եմ սիրում, որոշել եմ Ներքին Չարբախը դարձնել մշակութային կենտրոն։ Այդ մասին այսօր` մայիսի 10-ին ԵՊՀ  ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն 32-ամյա Արթուր Աբրահամը:

«Ես ապրում եմ Հայաստանում, աշխատում Գերմանիայում: Երկու տեղն էլ շատ սիրում եմ: Բայց ստիպված եմ Գերմանիան չլքել, քանի որ թե սպորտային, թե բիզնեսի աշխատանքն այնտեղ է: Իմ հայրենիքը Հայաստանն է, իմ ծնողները, պապական տունը այստեղ են եւ չեմ կարող այստեղից էլ երբեք կտրվել: Մասնավորապես շատ եմ սիրում իմ Չարբախը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք սիրում է իր բակի ամեն մի քարը, թուփը: Չես կարող դա չսիրել: Որոշել եմ Ներքին Չարբախը դարձնել մշակութային կենտրոն: Այնտեղ կբացվի մշակութային կենտրոն, որտեղ երեխաները հնարավորություն կունենան սովորել լեզուներ` անգլերեն, ռուսերեն, գերմաներեն: Կլինի մեծ մարզադահլիճ, որտեղ չարբախցիները կմարզվեն: Իսկ մշակույթի կենտրոնին կից կլինի նաեւ մեծ զբոսայգի` «Հաղթանակ» այգու պես, որպեսզի երեկոները չարբախցիները զբոսնեն, հանգստանան»,- ասաց Արթուր Աբրահամը:

Հայ բռնցքամարտիկը WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն 30-ամյա Ռոբերտ Շտիգլիցի պարտադիր մրցակիցն է: Մենամարտը կկայանա օգոստոսի 25-ին։

«Մի քանի օրից կսկսեմ պատրաստվել այդ մենամարտին: Դեռեւս մրցավայրը պարզ չէ` կամ Բեռլին, կամ Համբուրգ: Իմ հակառակորդը արդեն չորս տարի է WBO վարկածով աշխարհի չեմպիոն է: Դա շատ կարեւոր հանդիպում է լինելու ինձ համար, այդ իսկ պատճառով շուտ պետք է սկսեմ մարզումներս»:

Սիրո՞ւմ է գիրք կարդալ Արթուր Աբրահամը։

«Սիրում եմ կարդալ, բայց ժամանակ չի լինում: Վերջին գիրքը, որ կարդացի, դա մասնագիտական էր` մարզչիս հեղինակած գիրքն էր: Կոչվում է`«Կյանքիս 13 ռաունդները»»: Այն սպորտի, իր սաների եւ նրա մասին է: Շատ բաներ իմացա իմ մարզչի մասին, նույնիսկ այնպիսի բաներ, որ մինչեւ օրս չէի իմացել»,- պատասխանեց հյուրը:

Աբրահամը որոշեց նաեւ ինքը հարց ուղղել, թե ո՞ր ուսումնական առարկան են ուսանողներն ամենաշատը սիրում: Ուսանողները հարցին հարցով պատասխանեցին` իսկ դուք ո՞րը չեք սիրել: Երկար մտածելուց հետո բռնցքամարտիկն ասաց.

«Քիմիան չեմ սիրել, բայց լավ սովորել եմ: Ընդհանրապես, ես շատ լավ եմ սովորել: Դպրոցում գերազանցիկ եմ եղել»:

Թե որն է սպորտի բնագավառում հաջողություններ հասնելու գրավականը, ԵՊՀ ուսանողների հյուրը նշեց.

«Ամենակարեւորը մարդու ներքին զգացողությունն է, հոգեբանական պատրաստականությունը: Դու կարող ես  ֆիզիկապես շատ ուժեղ լինել, բայց հոգեպես ոչ: Իսկ եթե հոգեպես ուժեղ չլինես, չես կարող հաղթել: Հաջողության գրավականը աշխատասիրությունն է: Հաջողության համար պետք է լինես չընկճվող, կարգապահ, դժվարություններ հաղթահարող»:

Բռնցքամարտիկ չդառնալու դեպքում Աբրահամն ամենայն հավանականությամն սպորտում չէր լինի. «Մինչեւ բռնցքամարտով զբաղվելը, եղել եմ հեծանվորդ: Զբաղվել եմ հեծանվասպորտով Կրկեսի հարեւանությամբ հեծանվադպրոցում: Եղել եմ հեծանվասպորտի Հայաստանի բազմակի չեմպիոն: Բայց չեմ կարծում, որ կշարունակեի այդ մարզաձեով կարիերաս: Եթե բռնցքամարտով չզբաղվեի, գուցե սպորտում չլինեի կամ էլ ֆուտբոլիստ կդառնայի»:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե ով կամ ինչն է ոգեշնչում աշխարհի նախկին չեմպիոնին, Ա. Աբրահամը պատասխանեց.

«Ինձ ոգեշնչում է իմ մարզիչը: Կան շատ մարզիկներ, որոնց հետ հոգեբաններ են աշխատում, փորձում են հոգեբանության վրա ազդել: Ինձ շատ անգամ են առաջարկել հոգեբանի ծառայություն, որ նա կարողանա ինձ ոգեշնչել, բայց ես հրաժարվել եմ: Ինձ թվում է` դրա կարիքը չկա: Ամենակարեւորն այն է, որ ինձ ոգեշնչողը ես ինքս եմ: Իրականում սնահավատ չեմ, բայց ունեմ թալիսման, որը եւս ինձ ոգեշնչող առարկաներից է: Ունեմ մի խաչ, որն ինձ նվիրել է մեր կաթողիկոսը: Այն միշտ ինձ մոտ է մենամարտերի ժամանակ: Երբեմն մենամարտերի ժամանակ կրում եմ, իսկ եթե ոչ՝ այն պարտադիր իմ մարզիչի գրպանում է: Իսկ իրականում իմ հաջողությունների համար շնորհակալ եմ առաջին հերթին իմ ծնողներին` ինձ լույս աշխարհ բերելու համար: Շնորհակալ եմ նաեւ իմ առաջին մենեջերին եւ ամբողջ իմ մարզչական թիմին: Նրանք բոլորը միասին մոտ 20 հոգի են։ Երիտասարդ տարիներին բռնցքամարտում իմ կուռք ինձ համարել եմ Մայք Թայսոնին: Իսկ հիմա կուռք չունեմ»:

ԵՊՀ ուսանողուհիները չշրջանցեցին նաեւ բռնցքամարտում աղջիկների մասին հարցը:

«Դեմ չեմ որ աղջիկները զբաղվում են բռնցքամարտով: Բայց այդքան էլ գեղեցիկ չէ: Աղջիկների համար ավելի գեղեցիկ մարզաձեւեր կան, օրինակ՝ թենիս: Պատկերացրեք՝ տղամարդը կին ունի եւ ամեն օր նրա կինը աշխատանքից տուն է գալիս աչքի տակ կապտած»,-ասաց Արթուր Աբրահամը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

NEWS.am Sport

Տպել    |  In English

  • ֆեյսբուք
  • 0 մեկնաբանություն
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Արթուր Աբրահամն ու 300 հազար դոլարանոց Rolls Royce-ը (ֆոտո)
    Աբրահամը Գերմանիայի Քյոլն քաղաքում այցելել է Procar-Automobile ավտոցուցահանդեսին...
  • Արթուր Աբրահամը մարզում է անցկացրել Eismann ընկերության 50 աշխատակիցների հետ
    Մարզման տեսանյութը տեղադրվել է Աբրահամի ֆեյսբուքյան էջում...
  • Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից (ֆոտո)
    Հայ բռնցքմաարտիկը պարտվեց տեխնիկական նոկաուտով...
  • Արթուր Աբրահամը ռեւանշ մենամարտ է պահանջել Շտիգլիցից. գերմանացին համաձայնվել է (ֆոտո)
    Վերջնական որոշում կկայացնեն կողմերի մենեջերները...
  • Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից. Կշռման արարողություն (ֆոտո)
    Աբրահամի քաշը 76.2 կգ է, Շտիգլիինը՝ 76.0 կգ...
վերջին լուրերը «Արթուր Աբրահամ» թեմայով
  • Լրահոս
  • 00:58 AMT,  23 մայիսի
    Տամաշ Այանը վերընտրվեց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ
  • 00:55 AMT,  23 մայիսի
    Հենրիխ Մխիթարյան. Մենք հեշտ հաղթանակներ քիչ ենք ունենում
  • 00:45 AMT,  23 մայիսի
    Արմեն Համբարձումյան. Հեշտ չէ Թուրքիայի դեմ խաղալ տասը ֆուտբոլիստներով
  • 00:35 AMT,  23 մայիսի
    Մեսի. Կցանկանայի վերջին ֆուտբոլային տարիս անցկացնել հայրենի «Նյուելս Օլդ Բոյզում»
  • 00:12 AMT,  23 մայիսի
    «Սանթոսը» մերժել է «Բարսելոնային» Նեյմարի տրանսֆերը
  • 23:52 AMT,  22 մայիսի
    «Պարտիզանը» 6-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Սերբիայի չեմպիոն
  • 23:33 AMT,  22 մայիսի
    «Շախտյորը» կրկնեց ազգային ռեկորդը
  • 23:12 AMT,  22 մայիսի
    «Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Ադրիանոյի հետ
  • 22:52 AMT,  22 մայիսի
    Երգչուհի եւ մոդել Շերզինգերի եւ Ռոսկո շան պատկերը՝ Հեմիլթոնի սաղավարտին (ֆոտո)
  • 22:33 AMT,  22 մայիսի
    «Շախտյորն»՝ Ուկրաինայի գավաթակիր, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Loading...

  • Ֆեյսբուք
  • Հարցում
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի աշխատանքը
Դրական
Բացասական
  • Հարցում
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը
Դրական
Բացասական
  • Հարցում
Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Սպորտի նախարարության աշխատանքը
Դրական
Բացասական
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...
  • ՄարզաձԵՎերը՝ այբբենական
    • » Աթլետիկա
    • » Ամերիկյան ֆուտբոլ
    • » Առագաստանավային սպորտ
    • » Ավտո | մոտո
    • » Արեւելյան մարտարվեստներ
    • » Բադմինտոն
    • » Բազկամարտ
    • » Բասկետբոլ
    • » Բեյսբոլ
    • » Բիլիարդ
    • » Բոուլինգ
    • » Բռնցքամարտ
    • » Գեղասահք
    • » Գեղարվեստական մարմնամարզություն
    • » Գոլֆ
    • » Էքստրեմալ մարզաձեւեր
    • » Ըմբշամարտ
    • » Թենիս
    • » Թիավարություն
    • » Խառը մենամարտեր (MMA)
    • » Ծանրամարտ
    • » Կիբերսպորտ
    • » Հանդբոլ
    • » Հեծանվասպորտ
    • » Հոկեյ
    • » Հրաձգություն
    • » Ձիասպորտ
    • » Ձմեռային մարզաձեւեր
    • » Ձյուդո
    • » Մականախաղ
    • » Նետաձգություն
    • » Շախմատ
    • » Ունիվերսալ մարտեր
    • » Պարալիմպիկ սպորտ
    • » Պոկեր
    • » Ջրային մարզաձեւեր
    • » Ռեգբի
    • » Սամբո
    • » Սեղանի թենիս
    • » Սուսերամարտ
    • » Սպորտային մարմնամարզություն
    • » Սպորտային պարեր
    • » Սքվոշ
    • » Վոլեյբոլ
    • » Օլիմպիական
    • » Ֆիթնես | Բոդիբիլդինգ
    • » Ֆուտբոլ
    • » Ֆուտզալ
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © 2013 NEWS.am
    Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։

    Էլ-փոստ՝ sport@news.am
    Գովազդ News.am-ում Բջջային՝ +37491 073313, Էլ-փոստ՝ marketing@news.am
    Մեր մասին

    Պատրաստված է՝