12:52  ,  7 մայիսի, 2014

Ուկրաինայում առաջարկվել է ֆուտբոլային խաղերն անցկացնել դատարկ ստադիոններում

Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը դիմել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով Պրեմիեր լիգայի խաղերում ապահովել երկրպագուների անվտանգությունը: Նախարարությունը խնդրել է Ուկրաինայի ընթացիկ առաջնության մնացած հանդիպումներն անցկացնել աշխատանքային օրերին՝ առանց երկրպագուների։

Բացի այդ, առաջարկվել է Դոնեցկի, Լուգանսկի, Օդեսայի եւ Խարկովի մարզերում նախատեսված խաղերը տեղափոխել այլ շրջաններ, տեղեկացնում է նախարարության կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում