15:14  ,  6 մայիսի, 2014

Վլադիմիր Կլիչկոն հետաձգել է հարսանիքն Ուկրաինայի քաղաքական վիճակի պատճառով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում չորս վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի եւ Հայդեն Պանետյերիի հարսանիքը չի կայանա մինչեւ Ուկրաինայում չկայունանա քաղաքական վիճակը, փոխանցում է Story.com-ը։

Զույգի նշանադրության մասին հայտնի է դարձել դեռ 2013 թվականի հոկտեմբերին, սակայն հարսանիքի նախապատրաստությունը հետաձգվել է։

«Այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Ուկրաինայում, անկասկած, անդրադառնում է նաեւ մեր ծրագրերի վրա։ Սակայն ժամանակ դեռ ունենք»,- ասել է ամերիկացի դերասանուհին։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում կկայանան նախագահական ընտրություններ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում