11:28  ,  25 ապրիլի, 2014

Երկրպագուների կեսից ավելին հավատում է «Ռեալի» հաջողությանը

Իսպանական AS պարբերականը Մադրիդի «Ռեալի» երկրպագուների շրջանում հարցում է կազմակերպել՝ պարզելու նրանց կարծիքը Մյունխենի «Բավարիայի» հետ դիմակայության մասին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

Երկրպագուների 52.7 տոկոսը հավատում է Արքայական ակումբի վերջնական հաղթանակին։ Նրանք կարծում են, որ առաջին խաղում գրանցված 1։0 հաշվով հաղթանակը լավ արդյունք է։

Հիշեցնենք, որ «Ռեալն» առաջին խաղում հաղթել է նվազագույն հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին Մյունխենում։ «Բավարիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն խոստացել է, որ պատասխան հանդիպումը դժոխքի կվերածվի մադրիդցիների համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում