11:09  ,  25 ապրիլի, 2014

NBA. «Օկլահոմայի» եւ «Ինդիանայի» երկրորդ պարտությունները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ապրիլի 24-ին կայացել է փլեյ-օֆֆի երեք հանդիպում:

«Օկլահոման» երկրորդ անգամ անընդմեջ լրացուցիչ ժամանակում պարտվել է «Մեմֆիսին»։ «Օկլահոմայի» առաջատար Քեւին Դյուրանտը եւ հարձակվող Ռասել Ուեստբրուկը հավաքել են 30-ական միավոր։ «Օկլահոման» «Մեմֆիսի» հետ շարքում պարտվում է 1։2 հաշվով։

«Կլիպերսը» սեփական խաղահրապարակում հաղթել է «Գոլդեն Սթեյտին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Բլեյք Գրիֆինը տանտերերի կազմում հավաքել է 36 միավոր։ Շարքի հաշիվն է 2։1։

Արեւելյան գոտում հաղթած «Ինդիանան» 85։98 հաշվով պարտվել է «Ատլանտային»։

NBA, Փլեյ-օֆֆ 

«Մեմֆիս - «Օկլահոմա»՝ 98:95 (լրացուցիչ ժամանակ) (24:18, 20:18, 27:25, 14:24, 13:10)

Շարքի հաշիվը՝ 2:1

«Գոլդեն Սթեյտ» - «Կլիպերս»՝ 96:98 (21:24, 22:22, 21:29, 32:23)

Շարքի հաշիվը՝ 1:2

«Ատլանտա»- «Ինդիանա»՝ 98:85 (24:24, 15:14, 28:20, 31:27)

Շարքի հաշիվը՝ 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով