10:48  ,  25 ապրիլի, 2014

«Աթլետիկոն» «Վալենսիայի» դեմ կխաղա հիմնական կազմով

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի պատրաստվում հանգիստ տրամադրել թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներին. նրանք Իսպանիայի առաջինության 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ հանդես կգան առաջին րոպեից, փոխանցում է Marca-ն։

Շատերը չէին բացառում, որ արգենտինացի մասնագետը հիմնական կազմի որոշ խաղացողներին հանգստանալու հնարավորություն կտա, քանի որ առջեւում է Լոնդոնի «Չելսիի» հետ պատասխան հանդիպումը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Սակայն Սիմեոնեն չի պատրաստվում նման քայլի գնալ եւ ցանկանում է ամեն գնով հաղթել «Վալենսիային»։

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած «Աթլետիկո» - «Չելսի» առաջին հանդիպումն ավարտվել էր 0։0 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով