09:51  ,  25 ապրիլի, 2014

Ռոնալդուն՝ աշխարհի ամենաազդեցիկ հարյուր մարդկանց թվում (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է Time-ի վարկածով 2014 թվականի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց թվում, փոխանցում է Time-ի կայքը։

Հարյուր ամենաազդեցիկ մարդկանց թվում են հայտնվել նաեւ ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսը, գոլֆիստ Լիդիա Կոն, բասկետբոլիստ Ջեյսոն Քոլինզը եւ ամերիկյան ֆուտբոլի խաղացող Ռիչարդ Շերմանը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ճանաչվել էր 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով երկրորդ «Ոսկե գնդակը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում