09:32  ,  25 ապրիլի, 2014

Բալոտելիին զայրացրել է ոստիկանության պահանջը

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին զայրացրել է ոստիկանության վարքը. նրանք ֆուտբոլիստին կանգնեցրել են Բրեշիայում գտնվող տան մոտ, փոխանցում է Abola-ն։

Դա տեղի է ունեցել ապրիլի 23-ի գիշերը, երբ 23-ամյա հարձակվողը դուրս էր գալիս իր «Ֆերարիից»։ Ոստիկանները խնդրել են նրան ցույց տալ փաստաթղթերը։

«Անելու այլ բան չունե՞ք»,- ոստիկանների պահանջին պատասխանել է Բալոտելին։ Դրանից հետո հարձակվողը ներկայացրել է իր փաստաթղթերը եւ ոստիկանները հեռացել են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում