00:55  ,  25 ապրիլի, 2014

Եվրոպայի լիգա. «Յուվենտուսը» սայթաքեց Լիսաբոնում, «Սեւիլիան» խնդիրներ չունեցավ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» 1։2 հաշվով պարտվեց պորտուգալական «Բենֆիկային»։ Լիսաբոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսի միակ գոլի հեղինակն է դարձել արգենտինացի կիսապաշտպան Էզեկիել Գարայը, ով աչքի է ընկել երրորդ րոպեին։ Հյուրերի արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը հաշիվը հավասարեցրել է 73-րդ րոպեին, սակայն հանդիպման վերջին րոպեներին տանտերերի հարձակվող Լիման հաղթանակ է պարգեւել իր թիմին։

Կիսաեզրափակիչի մյուս խաղում իսպանական «Սեւիլիան» տանը 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային»։ Գոլերի հեղինակ են դարձել իսպանացի հարձակվող Կարլոս Բական եւ կամերունցի Ստեֆան Մբիան։

Պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 1-ին։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղեր

«Բենֆիկա» - «Յուվենտուս»՝ 2։1

Էզեկիել Գարայ, 3, Լիմա, 84 - Կարլոս Տեւես, 73

«Սեւիլիա» - «Վալենսիա»՝ 2։0

Ստեֆան Մբիա, 33, Կարլոս Բակա, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով