23:59  ,  24 ապրիլի, 2014

«Չելսիի» կիսապաշտպանը բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասը

Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Ռամիրեսը որակազրկվել է անգլիական Պրեմյեր լիգայի չորս խաղով, փոխանցում է Guardian-ը։

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը պատժվել է «Սանդերլենդի» հետ խաղում ցուցաբերած ոչ մարզական պահվածքի համար։ Ռամիրեսն ագրեսիվ պահվածք է դրսեւորել մրցակցի կիսապաշտպան Սեբաստյան Լարսոնի նկատմամբ. բրազիլացին արմունկով հարվածել է Լարսոնի դեմքին։

Այսպիսով, Ռամիրեսը բաց կթողնի մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում