22:46  ,  24 ապրիլի, 2014

Յուրգեն Կլոպ. Հազար պատճառ ունեմ «Բորուսիայում» մնալու համար

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել ակումբը։ Գերմանացի մասնագետը չի ցանկանում գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Այնքան էլ տեղին չէ մերժել ինչ-որ մեկին՝ հաշվի առնելով, որ ինձ նույնիսկ չեն դիմել։ Սակայն հազար պատճառ ունեմ «Բորոսիայում» մնալու եւ երջանիկ լինելու համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ապրիլի 22-ին պաշտոնանկ է արել Դեւիդ Մոյեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում