19:04  ,  24 ապրիլի, 2014

Սոֆիա. Անուշ Գրիգորյանը՝ աշխարհի չեմպիոն (ֆոտո)

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթել է իտալուհի Իրմա Տեստային՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը։

Հայ մարզուհին ոչ մի շանս չի տվել մրցակցին՝ հաղթելով 3։0 հաշվով։

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի էր արժանացել Հայաստանը ներկայացնող  81 կգ քաշային Նարեկ Մանասյանը։

(Լուսանկարները՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում