18:46  ,  24 ապրիլի, 2014

Յուրա Մովսիսյանը՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված շապիկով (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նույնպես հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Համացանցում հայտնվել է լուսանկար, որում 26-ամյա հարձակվողը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված շապիկով է։

Իր Ֆեյսբուքյան էջում Յուրա Մովսիսյանը լուսանկարին ավելացրել է «Never Forget!» գրառումը (լրացված՝ 22:52)

Հիշեցնենք, որ նույնպիսի շապիկով էին լուսանկարվել նաեւ ռուսական ակումբի ֆուտբոլիստներ Դմիտրի եւ Կիրիլ Կոմբարովները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում