17:44  ,  24 ապրիլի, 2014

Դեւիդ Մոյեսը կարող է գլխավորել «Բայերը»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը կարող է գլխավորել Լեւերկուզենի «Բայերը», փոխանցում է Daily Mail-ը։

Այժմ գերմանական ակումբը գլխավորում է Սաշա Լեւանդովսկին, ում պայմանագիրն ավարտվում է ամռանը, իսկ «Բայերի» ղեկավարությունը կարող է չերկարաձգել այն։

Բունդեսլիգայի 31-րդ տուրից հետո «Բայերն» ունի 54 միավոր եւ զբաղեցնում է չորրորդ տեղը։

Հիշեցնենք, որ Մոյեսը պաշտոնանկ էր արվել ապրիլի 22-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում