17:11  ,  24 ապրիլի, 2014

Վենգերը կմնա «Արսենալում» եւ 70 միլիոն ֆունտ կստանա տրանսֆերների համար

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, գրում է Daily Mirror-ը:

64-ամյա մասնագետի գործող համաձայնագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Նոր պայմանագրից բացի, «Արսենալի» ղեկավարությունը Վենգերին 70 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի տրանսֆերների համար: Լոնդոնյան ակումբի տրանսֆերային ցուցակում են Մյունխենի «Բավարիայի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը, «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Թոմ Կլեւերլին եւ իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆրանսիացի վինգեր Անտուան Գրիզմանը:

Ապրիլի 17-ին «Արսենալն» Անգլիայի Գավաթի եզրափակիչում խաղալու է «Հալ Սիթիի» հետ: Հաղթանակի դեպքում Արսեն Վենգերի թիմն առաջին տիտղոսը կնվաճի՝ սկսած 2005-ից: Ֆրանսիացի մասնագետը 1996-ից է գլխավորում «Արսենալը», որի հետ 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն՝ 4-ական անգամ հռչակվելով երկրի գավաթակիր եւ սուպերգավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում