16:48  ,  24 ապրիլի, 2014

«Բարսելոնայի» անձեռնմխելի ֆուտբոլիստներն ու տրանսֆերային ծրագրերը (ֆոտո)

Այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն չեղյալ հայտարարեց «Բարսելոնայի» նկատմամբ մեկ տարվա տրանսֆերային արգելքը, կատալոնական ակումբը ծրագրել է թարմացնել կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Sport.es-ի համաձայն՝ «Բարսելոնայում» կան 6 անձեռնմխելի ֆուտբոլիստներ, որոնց շուրջ հաջորդ մրցաշրջանում կկառուցվի թիմի խաղը: Խոսքը Խերարդ Պիկեի, Խորդի Ալբայի, Սերխիո Բուսկետսի, Անդրես Ինյեստայի, Նեյմարի եւ Լիոնել Մեսիի մասին է: Կատալոնացիները մտադիր են գնել 7 ֆուտբոլիստների, որոնցից չորսը կլինեն մեկնարկային կազմի խաղացողներ: Տրանսֆերային ցուցակում են Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, 2 կենտրոնական պաշտպաններ եւ մեկական կենտրոնական կիսապաշտպան, եզրային պաշտպան ու հարձակվող:

«Բարսելոնայի» հետաքրքրության ոլորտում են ֆրանսիական ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան, Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը, իտալական «Ֆիորենտինայի» կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն, Թուրինի «Յուվենտուսի» առաջատարներից Արտուրո Վիդալը եւ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում