14:40  ,  24 ապրիլի, 2014

Սոլոմոն Կվերկվելիա. Յուրա Մովսիսյանը խփեց խելահեղ գոլ

Կազանի «Ռուբինի» վրացի պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան հիշել է Մոսկվայի «Սպարտակի» դեմ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խփած գեղեցիկ գոլը:

«Դա խաղային դրվագ էր: Մովսիսյանը խփեց խելահեղ գոլ: Իհարկե, ես եւ Նավասը հարեւանությամբ էինք, սակայն սա ֆուտբոլ է, որտեղ վայրկյաններն ու սանտիմետրները որոշիչ են: Երբ դիտում ես կրկնապատկերը, հասկանում ես ինչպես պետք է գործել, իսկ խաղադաշտում ամեն ինչ կատարվում է մեկ ակնթարթում: Եթե բոլոր դրվագներում պաշտպանները խաղան հարձակվողներից լավ, ֆուտբոլում գոլեր չեն լինի»,- Կվերկվելիայի խոսքը մեջբերում է «Ռուբինի» կայքը:

Հիշեցնենք, որ Կազանում կայացած խաղում Յուրա Մովսիսյանն իր 14-րդ գոլն էր խփել Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում, սակայն «Սպարտակը» պարտվել էր 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում