15:28  ,  24 ապրիլի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակները

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդւ» թիմի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսի հեռացումից հետո տրանսֆերային ցուցակ է կազմել ամռան համար:

Daily Star-ի համաձայն՝ մրցաշրջանի վերջում մանչեսթերցիները կփորձեն ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, «Սաութհեմփթոնի» անգլիացի պաշտպան Լյուկ Շոուին եւ կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին: Կավանիին գնելու համար Անգլիայի 20-ակի չեմպիոնն առաջարկել է 54 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հիշեցնենք, որ մինչեւ մրցաշրջանի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու է ուելսցի կիսապաշտպան Ռայան Գիգզը, ում մարզչական շտաբում ընդգրկվել են նաեւ թիմի նախկին ֆուտբոլիստներ Պոլ Սքոուլզն ու Ֆիլ Նեւիլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում