13:51  ,  24 ապրիլի, 2014

NBA. «Մայամիի» երկրորդ հաղթանակը փլեյ-օֆֆում, Ջեյմսի դանքը՝ օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ապրիլի 23-ին անցկացվեցին փլեյ-օֆֆի երեք խաղեր:

Գործող չեմպիոն «Մայամին» տանը 101:97 հաշվով հաղթեց «Շարլոտին»՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց ամերիկացի Լեբրոն Ջեյմսը, ով 32 միավոր բերեց «Մայամիին»:

Խաղային օրվանից հետո NBA.com-ը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսի դանքը:

NBA, Փլեյ-օֆֆ 

«Մայամի» - «Շարլոտ» - 101:97 (29:19, 28:28, 22:25, 22:25)
Շարքի հաշիվը՝ 2:0

«Սան Անտոնիո» - «Դալաս» - 92:113 (23:24, 28:32, 24:32, 17:25)
Շարքի հաշիվը՝ 1:1

«Հյուսթոն» - «Պորտլենդ» - 105:112 (31:23, 22:30, 24:30, 28:29)
Շարքի հաշիվը՝ 0:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում