11:44  ,  24 ապրիլի, 2014

Անգելա Մերկելի կուսակցությունը «Շալկեին» քննադատել է Պուտինի հրավերն ընդունելու համար

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) գլխավոր քարտուղար Պետեր Տաուրեբը քննադատել է Գելզենկիրխենի «Շալկեի» ղեկավարներից Կլեմենս Տյոննիսին, ով ընդունել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գերմանական ակումբին Կրեմլ հրավերքը:

«Այս իրավիճակում Կրեմլ մեկնելու հրավերքը կլինի օգտագործված լինելու զգացում: Դա, միանշանակ, նրբանկատ մոտեցում չէ այդ հարցում»,- ասել է Տաուբերը, փոխանցում է ad-hoc-news.de-ը:

Հիշեցնենք, որ «Շալկեի» հովանավորը ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է, իսկ Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է: Ավելի վաղ Կլեմենս Տյոննիսը հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները չեն անհանգստացնում, քանի որ ինքը չի զբաղվում քաղաքականությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում