11:25  ,  24 ապրիլի, 2014

Սոֆիա. Նարեկ Մանասյանը բավարարվեց բրոնզե մեդալով

Հայաստանը ներկայացնող Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալով ավարտեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

81 կգ քաշային Մանասյանը կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց բուլղարացի Բլագո Նայդենովին: Այս մեդալի շնորհիվ Նարեկը նվաճել է Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիներից պայքարում մնացել է նաեւ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, ով ապրիլի 24-ին կայանալիք եզրափակիչում հանդիպելու է իտալուհի Իմրա Տեստայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում